կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-03 19:56
Տարածաշրջան

Պարզվում է՝ Սու-35-ը շատ վատն է Թուրքիայի համար

Պարզվում է՝ Սու-35-ը շատ վատն է Թուրքիայի համար

Թուրքիան չի պատրաստվում գնել Սու-35-ներ, դա մոլորություն է. ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը՝ մեկնաբանելով ռուսաստանյան զինատեսակների գնման հետ կապված իրավիճակը: Ըստ Yerkir.am-ի՝ «Անադոլու» գործակալությունը, մեջբերելով Դեմիրին, հայտնել է, որ ռուսաստանյան Սու-35 կործանիչները, պարզվում է, շատ վատն են թուրքական ՌՕՈւ-ի համար, այդ պատճառով դրանց գնման մասին խոսք լինել չի կարող:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարը հայտարարել է, որ Ֆ-35 և Սու-35 ինքնաթիռները որևէ նմանություն չունեն, բացի 35 թվից, և ընդգծել է, որ դրանք փոխլրացնող ինքնաթիռներ չեն: «Խոսել այն մասին, որ մենք ինչ-որ բան ենք գնում, ճիշտ չէ: Մյուս կողմը ցանկացել է առաջարկ անել, մենք քննարկում ենք այդ առաջարկը: Սեղանին նոր տարբերակներ են, սակայն դրանցից ո՞րն է լավը, չենք կարող ասել: Սու-35-ի գնման մասին տեղեկությունը հանրությանը մոլորության մեջ է գցում»,- ասել է Դեմիրը:

Հատկանշական է, որ Թուրքիան ընդհանրապես չի մեկնաբանում Սու-57 հինգերորդ սերնդի կործանիչների գնումը, թեև նախապես այդ ինքնաթիռը համարում էր հավասար ամերիկյան Ֆ-35-ին, եթե ոչ՝ գերազանցող: Հավանորեն, Թուրքիային այդ տարբերակն էլ ձեռնտու չէ: