|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում՝ սահմանափակելով մետաղների և նյութերի մատակարարումը, որոնք կարող են օգտագործվել իսլամական հանրապետության միջուկային, հրթիռային և ռազմական ծրագրերի համար. հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Այսօր Պետդեպարտամենտը սահմանում է 22 հատուկ նյութեր, որոնք օգտագործվում են Իրանի միջուկային, ռազմական կամ բալիստիկ հրթիռային ծրագրերի ժամանակ: Նրանք, ովքեր գիտակցաբար նման նյութեր են տեղափոխում Իրան, այժմ ենթակա են պատժամիջոցների՝ Իրանի ազատության և հակազդեցության մասին օրենքի (ԱՄՆ) 1245-րդ օրենքի համաձայն. այդ մասին հայտարարել է Պոմպեոն:
Իրանի միջուկային, բալիստական և ռազմական ծրագրերը «լուրջ սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար, - ասել է նա: