կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-08 10:14
Աշխարհ

Իրաքում ցույցերի հետևանքով 2 զոհ է գրանցվել

Իրաքում ցույցերի հետևանքով 2 զոհ է գրանցվել

Իրաքյան Բասրա քաղաքում շարունակվում են ցույցերը, որոնք հանգեցրել են երկու մարդու մահվան. հայտնում է РИА Новости-ն: Տուժածների թիվը հասնում է 45-ի:

 Հինգշաբթի երեկոյան ցուցարարները Բասրայում հրդեհել էին իրանամետ քաղաքական կուսակցությունների ու շարժումների գրասենյակները, իսկ ուրբաթ՝ Իրանի հյուպատոսությունն ու քաղաքի կենտրոնում գտնվող նախագահական պալատներից մեկը։ 

 Իրաքյան Բասրայում երկուշաբթի օրվանից անկարգություններ են։ Հազարավոր ցուցարարներ  պահանջում են իշխանություններից լուծել քաղաքի խմելու ջրի, էլեկտրամատակարարման հարցերը: