Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուշադիր լսեք, հայեր։ Այն, ինչ կա Երևանում ու Հայաստանում, աշխարհում ոչ մի տեղ չկա։ Վատ բաներ էլ կան, քիչ չեն, բայց այսօր լավի մասին եմ ուզում խոսել։
Հայաստանը աշխարհի միակ վայրն է, որտեղ բոլորը՝ բոլոր երեխաներին իրենցն են համարում ու վերաբերվում։ Իրար համարում քույր ու եղբայր, ու այդպես էլ դիմում են իրար, իրար՝ "Ցավ տանում"։ Սա ֆենոմեն է։ Խոսում էի մի արտասահմանցու հետ, ում հետ վերջերս եմ ծանոթացել։ Ասում է՝ Հայաստանը իրական աշխարհին զուգահեռ աշխարհ ու դրախտ է, որտեղ մարդը իրապես ազատ է ու ինքնաբավ։ "Մեր երկրում՝ մենք մեր երեխաների ձեռքը բաց չենք թողնում, իսկ այստեղ ընդհանրապես չենք մտահոգվում ոչ մի բանի մասին"։
—Մարդը միայն այստեղ պիտի ապրի,— եզրակացնում է նա, չիմանալով, որ մեզանից շատերը երազում են արտագաղթել։
Նույնը ասում են Հայաստան եկած իմ չեխ, ուկրաինացի, ռուս ընկեր - ծանոթները։ Մենք՝ այս ամենը կորցնելու իրավունք չունենք։ Նա, ով քար կգցի մեր այս խաղաղ ինքնությանը, կփորձի ավելորդ ալիքներ առաջացնել, արժեհամակարգ փոխել՝ հավերժ անիծյալ կլինի։
Մեր պետության տեղը առանց այն էլ բարդ է։ մենք ապրում ենք կրոնների ու քաղաքակրթությունների սահմանագլխին։ Ու մեզանից այնկողմ վերջանում է Եւրոպան, սկսում է Ասիան, Արևելքը, Իսլամը, անապատը։ Անապատն է սկսվում՝ բառիս բոլոր իմաստներով։
Մենք եթե ուժեղ լինենք ու ինքներս մեզ, մեր տեսակը, մեր ազգը, մեր ինքնությունը հարգենք, բոլորը գալու են մեզ հարգելու և ավելացնելու։ Բայց որ զգացին թույլ ենք, անատամ ենք, անբարոյական ու ապազգային ենք, մեզ շրջապատող արևելյան թմբիրի մեջ գտնվող ժողովուրդները շան նման հարձակվելու են մեր վրա։
Ամուր եղեք և հեղափոխությունը որ անում եք, քանի դեռ ուշ չէ, ներկեցեք ազգային դրոշի գույներով։ Բավ է հիմարությամբ զբաղվեք, Հայոց մեծարգո ղեկավարներ։
Դավիթ Վանյանի ֆեյբուքյան էջից