Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դասադուլն այսօր վերսկսվել է: Օրեր առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ դասադուլը դադարեցվել է, սակայն դա ապատեղեկատվություն էր: «Այսօր այն նոր թափով է սկսվել»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսանող, ակտիվիստ Գևորգ Գյուլումյանը:
Արդեն մոտ 20 օր է, ինչ ուսանողները ԿԳՄՍ նախարարության՝ հայագիտական առարկաների ոչ պարտադիրը դասավանդման ծրագրի դեմ դասադուլ են անում՝ պահանջելով նաև նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Գյուլումյանը նշեց, որ ուսանողները սպասում են ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի՝ իրենց նամակին պատասխանին և գուցե քայլերթ կազմակերպեն դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ պատասխանը ստանալու համար:
Հիշեցնենք, որ ուսանողներն օրեր առաջ նամակ էին գրել Գևորգյանին, որում պահանջվում էր մայր բուհի ռեկտորի ԺՊ-ի գնահատականը ԵՊՀ ու ԳԱԱ դասախոսների, գիտնականների հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանի պահվածքի վերաբերյալ: «Մենք գտնում ենք, որ, եթե դասախոսին պետությունը թույլատրել է մտնել լսարան, ուրեմն նա կրթական քաղաքականության մաս է, և նման դեպքում անհասկանալի է՝ ինչու է նախարարը նման տոնով խոսում դասախոսի հետ»,- նշեց ուսանողը:
Գյուլումյանը նաև հավելեց, որ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներին են միացել նաև պատմության, արևելագիտության, սոցիալական մանկավարժության ֆակուլտետի ուսանողներ, իսկ դասախոսների մեծ մասը շարունակում է աջակցել նրանց: