|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Անցած տարվանից ԿԳՄՍՆ-ի կողմից կասկածի տակ է դրվել նաև Հայաստանի ԳԱԱ-ի կարևորության հարցը: Մինչ հարևան Ադրբեջանը հակահայկական գործունեությամբ է զբաղվում, մերոնք փակում են մեր ակադեմիան. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր հայտարարել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողական շարժման նախաձեռնող անդամ, ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը:
«Թող Արայիկ Հարությունյանն ասի, թե վերջին պետպատվերը ե՞րբ է տրվել ակադեմիային»,- հարցադրում արեց նա՝ նշելով. «Իհարկե, տեղում խնդիրներ կան, բայց երբևէ հարց տվե՞լ եք, թե որքա՞ն գումար է ստանում ակադեմիայի գիտաշխատողը: Կառավարության անդամների աշխատավարձերն «իներցիայով» բարձրանում, հասնում են մեկուկես միլիոնի, իսկ ակադեմիայում մարդիկ 80 հազար դրամ են ստանում: Հետաքրքիր է` Արայիկ Հարությունյանը պատրա՞ստ է 80 հազար դրամով աշխատել»:
Գևորգ Գյուլումյանն անդրադարձավ նաև բուհերի դասախոսների աշխատավարձի խնդրին: «Դուք գիտե՞ք` որքան են ստանում դասախոսները: Բուհական դասավանդման ծրագրերի փոփոխման, արդիականացման ու կատարելոգործման մասին են խոսում, բայց մոռանում են, որ դասախոսը շատ նվաստացուցիչ աշխատավարձ է ստանում, այդ մարդիկ, իրենց թերություններով հանդերձ, թաղված են կենցաղային խնդիրների մեջ, այդ վիճակում հնարավո՞ր է նորմալ աշխատել»,- մանրամասնեց նա:
«Պատկառելի տարիքով դասախոսներ կան՝ դոկտորների ու պրոֆեսորների մակարդակով, որ անգամ ճաշին պատշաճ ընդմիջման համար միջոցներ չունեն, և տնից դասի, դասից տուն են գնում՝ երթուղայինի մեջ կռացած: Մի՞թե նրանց վաստակն այդպես է գնահատվում»,- խոսքը եզրափակեց Գևորգ Գյուլումյանը: