|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արայիկ Հարությունյանի կողմնակիցների հայտարարությունները, թե ուսանողներն ուղղորդված են դասախոսների կողմից և դասաժամի կռիվ են մղում, բացի այդ՝ Արայիկ Հարությունյանի պահվածքը, լղոզված արտահայտությունները, ինչպես նաև այն՝ «արվեստ» կոչվածը, բերել է եզրահանգման, որ Արայիկ Հարությունյանը՝ որպես նախարար, անելիք չունի. ըստ Yerkir.am-ի՝ նշեց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը, որը ԵՊՀ-ում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դասադուլի նախաձեռնողներից է:
Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են: ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ուսանողներ այսօր վերսկսել են դասադուլը: ԵՊՀ ուսանողները ՀՅԴ ՀԵՄ-ի երիտասարդների հետ գնում են մյուս համալսարանները իրազեկման նպատակով, որից հետո նստացույցը կշարունակվի ԿԳՄՍՆ-ի շենքի առջև:
Գևորգ Գյուլումյանը նշեց, որ այլ համալսարաններից ևս մասնակցության ցանկություն են հայտնել, դասադուլներ են տեղի ունենում Շիրակի պետական համալսարանում, Վանաձորի և Գավառի պետական համալսարանները նույնպես պատրաստվում են միանալ:
«Մեր ակցիան կուսակցական, քաղաքական չէ: Արայիկ Հարությունյանի՝ ՀՅԴ երիտասարդներին «անդաստիարակ» անվանելը ավելի ամրապնդեց մեր տեսակետը նրա վերաբերյալ. երբ հայտարարեց, որ պատրաստ է մնացած այլ ուսանողների հետ հանդիպել, ցանկանում էր սեպ խրել: Չգիտեմ, թե որտեղ է կարդացել «Բաժանիր, որ տիրես» առածը, բայց փորձում էր այդ կերպ հարց լուծել: Այստեղ քաղաքական ենթատեքստ չկա: Սա հակակառավարական ակցիա չէ, ինչի մասին վկայում են այստեղ գտնվող՝ իշխանական հայացքներ ունեցող երիտասարդները»,- նշեց Գյուլումյանը: