|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Տեղեկացրել էինք, որ ԱԺ են հրավիրվել դասադուլ անող ուսանողներից 5-ը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ 3 կարևոր բանի մասին են խոսել: «Տղաներն ուզում են կլոր սեղան կազմակերպվել, ինչին մենք համաձայն ենք: Հանդիպմանը ներկա կլինեն տղաների կողմից առաջարկված բոլոր դասախոսներն ու գիտնականները: Այդ ամենը լինելու է հրապարակային: Բացի այդ՝ խնդրել ենք դադարեցնել դասադուլն ու հացադուլը»,- ասաց նա:
Դասադուլի մասնակիցներից Դավիթ Պետրոսյանն էլ նշեց, որ դադարեցնելու են դասադուլն ու հացադուլը: «Հացադուլը պետք է դադարեցնել, քանի որ այն ինքնանպատակ չէր և ծառայեց իր նպատակին, ուստի կդադարեցնենք այն, որպեսզի պատրաստվենք կլոր սեղանին՝ նոյեմբերի 22-ին: Կլոր սեղանին կփորձենք ներգրավել գիտնականներին, որ ավելի կազմակերպված ձևով անենք մեր հետագա քայլերը»,- ասաց նա: