|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրդ օրը Կենտրոնական բանկը հաղորդագրություն էր տարածել, որով կոչ էր արել քաղաքացիներին օգտվել միայն ԿԲ-ի կողմից լիցենզավորված վարկային ընկերությունների ծառայություններից:
Սակայն ԿԲ-ն չի ասում, թե ինչու են քաղաքացիները օգտվում անհայտ կազմակերպություններից:
Իսկ պատճառն այն է, որ քաղաքացիների մի զգալի հատվածը հայտնվել է «սեւ ցուցակներում», եւ նրանց լիցենզավորված կազմակերպությունները չեն սպասարկում:
Առիթից օգտվում են տարբեր կարգի խարդախներ եւ «քցողները», որոնք քաղաքացիներից փող են կորզում՝ իբրեւ թե վարկ դասավորելու համար:
Սրանով պետք է զբաղվեն իրավապահները, բայց հանցագործության այս տեսակը այնքան տարածված է, որ նրանք չեն էլ հասցնում գնալ բոլորի հետեւից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։