կարևոր
2410 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-12 13:37
Քաղաքական

ՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական օրակարգը բացարձակապես կապ չունի ազգային շահերի հետ․ Լիլիթ Գալստյան

ՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական օրակարգը  բացարձակապես կապ չունի ազգային շահերի հետ․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«ՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական օրակարգը բացարձակապես կապ չունի ազգային շահերի հետ. Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն, ըստ էության, լեգիտիմացրեց Արցախի անեքսիան։

Միջազգային հարթակներում երբեք չդատապարտեցին Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները կամ ուժի սպառնալիքով հակամարտությունը հանգուցալուծելու վարքը։

ՆՓ-ն վարքաբանությամբ և արժեքաբանությամբ լիգտիմացնում է Ալիևը ցեղասպանական վարքագիծը՝ ինքը ևս դառնալով հանցակից։

Չեն կարողանում, ունակ չեն․ քաղաքական մուրացկանությունն է սրանք «խաղաղության» բովանդակությունը, որը մի կողմից Հայաստանի և Հայոց պետականության կորուստն է, մյուս կողմից՝ սեփական իշխանության սրկարաձգումը։

Ցավոք, այս իշխանությունների օրոք այսպիսի օրակարգի շուրջ կա որոշակի միջազգային կոնսենսուս»։