կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-05 20:28
Աշխարհ

Չեռնոբիլում տուրիստների հոսքն աճել է

Չեռնոբիլում տուրիստների հոսքն աճել է

Այս տարվա տասն ամիսների ընթացքում Չեռնոբիլի գոտի է այցելել 107,6 հազար մարդ, ինչը մոտ 80 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի։ Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Չեռնոբիլի գոտու կառավարումն իրականացնող հատուկ գործակալության հրապարակած տվյալները։
Այցելուների մեծ մասը եղել են օտարերկրացիներ՝ բրիտանացիներ, լեհեր, գերմանացիներ, ամերիկացիներ եւ չեխեր։ Ուկրաինացի պաշտոնյաները այս աճը պայմանավորվում են այս տարի էկրան բարձրացած «Չեռնոբիլ» մինի սերիալով, որը ավելացրել է հետաքրքրությունը Չեռնոբիլի հանդեպ։