Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի հյուրանոցների ֆեդերացիայի ներկայացուցիչ, հյուրանոցներից մեկի տնօրեն Շալվա Ալավերդաշվիլին պատրաստվում է ակտիվորեն համագործակել Հայաստանի հյուրանոցների և տուրօպերատորների հետ՝ ռուս զբոսաշրջիկներին Հայաստան, ապա՝ Վրաստան հասցնելու համար: Գործարարն արդեն մեկ կոնկրետ պայմանավորվածություն ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդաշվիլին այս մասին ասաց Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:
«Մենք զբոսաշրջիկներ ունենք ռուսական շուկայից: Եվ մենք կփորձենք նրանց բերել Հայաստան, ապա Վրաստան: Սա գլխավոր ճանապարհն է ռուսաստանցիների համար՝ գալու Վրաստան: Հենց համաժողովին հանդիպումների ընթացքում պատրաստվում եմ խոսել Հայաստանի տուրօպերատորների, հյուրանոցների սեփականատերերի հետ: Մենք կբանակցենք նրանց հետ, որ հաճախորդները գան Երևան, օրինակ` մնան այստեղի հյուրանոցներից մեկում, հետո մենք նրանց կարող ենք ազատ տեղափոխել Վրաստան: Մենք գործարքներ կառաջարկենք հյուրանոցներին, կբանակցենք նաև ներկայացված տուրօպերատոների հետ»,-ասաց գործարարը:
Նա հույս հայտնեց, որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն:Ալավերդաշվիլին նշեց, որ մեկ հյուրանոցի հետ արդեն կոնկրետ պայմանավորվածություն ունեն, որ իրենց հյուրերին կընդունեն ցածր գներով: Նա շեշտեց, որ իրենց համար շատ կարևոր է, որ հայ գործընկերներն իրենց օգնում են, երբ իրենք դրա կարիքն ունեն: