| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մոսկվայում կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ապրիլի 4-ին ստորագրվել է «ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության կոմիտեի և Զբոսաշրջության դաշնային գործակալության (ՌԴ) միջև 2019-2021թթ․համատեղ գործողությունների ծրագիրը»: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը և Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոնյուշկովը։
Ծրագիրը միտված է ամրապնդել բարեկամական կապերը երկու պետությունների ժողովուրդների միջև և նպաստել երկու երկրների տնտեսական զարգացմանը և զբոսաշրջային ներուժի աճին։ 2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագրի նպատակներից է Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև զբոսաշրջային փոխայցելությունների հետ կապված ընթացակարգերի դյուրացումը, հայաստանյան և ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջև կապերի հաստատումը: Նախատեսվում է զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված փորձագետների և լրագրողների, ինչպես նաև կադրերի պատրաստման բնագավառում տեղեկատվության և փորձագետների փոխանակում, կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացում և համատեղ կրթական ծրագրերի իրականացում, ներդրումներ իրականացնող հայաստանյան և ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջև համագործակցության զարգացում:
Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի առողջարանային և վերականգնողական ծառայություններ մատուցող առողջարանների և հյուրանոցների մեծ ներուժը և ցանկանալով նպաստել առողջարանային զբոսաշրջության զարգացմանն ու առողջարանների որակի բարձրացմանը՝ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական կողմին տրամադրել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի առողջարանային-վերականգնողական կազմակերպությունների վերաբերյալ։