|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ուկրաինան նախատեսում է մյուս տարվանից Չեռնոբիլի շրջակայքի փակ գոտին բացել այցելուների համար, այսօր տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Չեռնոբիլի №4 ռեակտորը պայթել է 1986 թ.-ի ապրիլի 26-ին՝ ճառագայթում տարածելով հյուսիսային Եվրոպայի մեծ մասի վրա: Ուկրաինայում, Բելառուսում և Ռուսաստանում հարյուր հազարավոր մարդիկ են վերաբնակեցվել ճառագայթումով աղտոտված տարածքներից:
Այսօր մոտ 2.500 աշխատակիցներ, աշխատելով հերթափոխով՝ որպեսզի նվազագույնի հասցնեն ճառագայթվելու վտանգը, պահպանում են փակված ատոմակայանի մնացորդները: Մի քանի ընկերություններ էքսկուրսիաներ են առաջարկում տարածքում, բայց կառավարությունն ասում է, որ դրանք անօրինական են, և նրանց անվտանգությունը չի երաշխավորվում:
Արտակարգ իրվաիճակների նախարարության խոսնակ Յուլիա Յերշովան ասել է, որ մասնագետները էքսկուրսիայի համար ապահով և բովանդակալից ճանապարհներ են ծրագրում: Նա կոնկրետ ամսաթիվ չի նշել, թե երբ են էքսկուրսիաները սկսվելու:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։