կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-17 10:33
Քաղաքական

Նոր տարին` առանց «բանկետի». ՀՀԿ-ն որոշել է զուսպ երևալ. «Հրապարակ»

Նոր տարին` առանց «բանկետի». ՀՀԿ-ն որոշել է զուսպ երևալ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Հանրապետականն այս տարի չի պլանավորում տարեվերջյան «բանկետ» անել։ Նախընտրական տարում ՀՀԿ-ականները որոշել են ավելի զուսպ երևալու պատրանք ստեղծել։ Չնայած դրան, կուսակցությունում տոնական տրամադրություն է, արդեն մոտ մեկ շաբաթ կլինի՝ ԱԺ խմբակցություններից միայն ՀՀԿ-ի աշխատասենյակի դռան վրա է տոնական պսակ կախվել։ Բայց ՀՀԿ ԳՄ վերջին նիստին արդեն տոնական տրամադրություններն առկա են եղել, ընտրությունների հետ կապված հարցեր՝ նախընտրական շտաբ, ցուցակ և այլն, չեն քննարկվել, խոսել են միայն Սերժ Սարգսյանի արցախյան այցից։ Անգամ կուսակցության ավագների խորհրդի նախագահի նշանակման հարցն են թողել առաջիկա նիստին։ Իսկ կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ փոփոխություններ են կատարվելու խորհրդի կազմում, պլանավորել են հրավիրել մինչև դեկտեմբերի 20-ը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։