Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ներկայումս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում «Ռազմագիտություն» առարկայի դասավանդման նոր մոդել է մշակվում, որը ենթադրում է ոչ միայն լսարանային դասեր, այլև՝ զորամասային և ճամբարային` զարգացնելու համար աշակերտների պրակտիկ գիտելիքները. արդյո՞ք նախատեսվում է դպրոցների դասացանկից հանել «Ռազմագիտություն» առարկան` Yerkir.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ պարզաբանեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:
Հասարակության շրջանում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում դպրոցների դասացանկից «Ռազմագիտություն» առարկան հանվելու է:
Հիշեցնենք` այսօր խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է «Ռազմագիտություն» առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցների դասասենյակներից տեղափոխել զորանոցներ և ճամբարներ: Նախարարը հավելել է՝ այս պահին ուսումնասիրվում է այն ենթակառուցվածքը, որն առկա է, ուսումնասիրվում է նաև մի շարք դպրոցների, մասնավորապես՝ «Քվանտ» վարժարանի փորձը, որն առարկայի երկշաբաթյա ուսումնական պրոցես է իրականացնում ճամբարում՝ այդ ընթացքում ամբողջությամբ անցնելով ամբողջ կուրսը:
Նարա Մարտիրոսյան