կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-31 15:44
Հասարակություն

Կքննարկվի «Ռազմագիտություն» առարկան դասարաններից զորանոցներ և ճամբարներ տեղափոխելու հարցը

Կքննարկվի «Ռազմագիտություն» առարկան դասարաններից  զորանոցներ և ճամբարներ տեղափոխելու հարցը

Այսօր խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է «Ռազմագիտություն» առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցների դասասենյակներից տեղափոխել զորանոցներ և ճամբարներ: Նախարարը հավելել է՝ այս պահին ուսումնասիրվում է այն ենթակառուցվածքը, որն առկա է, ուսումնասիրվում է նաև մի շարք դպրոցների, մասնավորապես՝ «Քվանտ» վարժարանի փորձը, որն առարկայի երկշաբաթյա ուսումնական պրոցես է իրականացնում ճամբարում՝ այդ ընթացքում ամբողջությամբ անցնելով ամբողջ կուրսը:

Արայիկ Հարությունյանը նաև հայտնել է, որ նոր համակարգին անցնելու համար ֆինանսական մեծ ներդրումներ կպահանջվեն՝ նշելով, որ հաջորդ տարիներին, գերատեսչության եկամուտների ավելացմանը զուգընթաց, հնարավոր կլինի ծրագիրն աստիճանաբար իրականացնել՝ չսահմանափակվելով միայն դասարանային պայմաններով: