Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 21-ին կառավարության հերթական նիստի ընթացքում կքննարկվի կրթության ոլորտին առնչվող մեկ հարց: Կքննարկվի Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար նախատեսված ծրագրերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում, հրատարակում և ձեռքբերում» ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման ուղղությունները հաստատելու մասին որոշման նախագիծը:
Կրթության ոլորտի բարեփոխման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող վերոնշյալ միջոցառումները ուղղված են կրթության ոլորտի կառավարման ու բովանդակության բարեփոխմանը, արդյունավետության ու հանրակրթության որակի բարելավմանը:
Արդյունքում տարրական դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ, ավագ դպրոցները կհամալրվեն նոր դասագրքերով, «Ռազմագիտության» կաբինետները կհամալրվեն նոր ուսումնական նյութերով, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կապահովեն նախատեսված ծրագրերով, ձեռնարկներով, ուսումնական այլ նյութերով, ինչը կնպաստի սովորողների ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: