|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ես ամենաառաջին շահագրգռվածն եմ, որ դեպքը բացահայտվի, եթե դեռևս չի բացահայտվել, կան անձինք, որ ուղղորդել են կամ չգիտեմ՝ ինչ են արել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պատպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով այցելել է «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:
Նա նշեց, որ մարդիկ դատապարտված են, հիմա նստած, դատապարտված անձինք կան.
«Ո՞նց թե գործը չի բացվել: Ինչքանով որ դատաքննությունն ավարտվել է, համարում եմ ավարտված, մնացած խնդիրների վերաբերյալ խոսել չեմ կարող: Եթե ժամանակի ընթացքում նոր վկայափաստեր հայտնվեն, գուցե փոփոխություն կատարվի։ Հնարավոր չի, որ չբացահայտվի, այնպիսի բաներ են բացահայտվել 30, 40, 50 տարի հետո»,-ասաց Տոնոյանը:
Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատվելու հնարավորության մասին հարցին էլ պաշտպանության նախարարը պատասխանեց.
«Ես լսել չեմ ուզում դրա մասին»: