կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-25 16:48
Տարածաշրջան

Երբևէ չեմ լսել, որ որևէ նախագահ «արա» բառն արտասանի. թուրք փիլիսոփան՝ Էրդողանի մասին

Երբևէ չեմ լսել, որ որևէ նախագահ «արա» բառն արտասանի. թուրք փիլիսոփան՝ Էրդողանի մասին

Թուրքիայում հայտնի բանաստեղծ, գրող, փիլիսոփա Հիլմի Յավուզը խոսել է նախկին նախագահներ Թուրգութ Օզալի և Նեջմեթթին Էրբաքանի մասին՝ համեմատական տանելով ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրա խոսքով՝ նախկին նախագահների դրական հատկություններն ամբողջությամբ բացակայում են Էրդողանի մոտ:

Cumhuriyet-ին տված հարցազրույցում 80-ամյա գրողն ասել է, որ ինքն ապրել է Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնուին հաջորդած բոլոր նախագահների ժամանակաշրջանում, սակայն, ի տարբերություն Էրդողանի, ականատես չի եղել նրանցից որևէ մեկի` «արա» բառն արտասանելուն:

Նրա խոսքով՝ Թուրքիան դեմոկրատական երկիր դառնալու` դեռ 200 տարի ունի: «Ասում են «Նոր Թուրքիա», սակայն Թուրքիայում փոփոխվող ոչինչ կա»,- ասել է Յավուզը:

Նա համոզված է՝ խարիզման դրական հատկությունների վրա է կառուցվում, ինչը բացակայում է Էրդողանի մոտ:

Օրինակ բերելով Թուրքիայի նախորդ նախագահներ Դեմիրելին, Էրբաքանին և Օզալին՝ թուրք փիլիսոփան ասել է. «Նրանք մասնագիտական ինքնություն ունենալու պատճառով արտասահմանյան փորձառություն ունեին: Նրանք երեքն էլ ուսանել են արտասահմանում՝ ԱՄՆ-ում և Գերմանիայում: Երեքն էլ ունեն բյուրոկրատական պետության փորձ: Լավ, թե` վատ, երեքն էլ երեք օտար լեզվի էին տիրապետում: Նրանց քաղաքական խարիզման հիմնված էր դրա վրա, սակայն այս հատկությունները բացակայում են Էրդողանի մոտ: Նա բացասական խարիզմա ունի, որը հիմնված է գոյություն չունեցող բաների վրա»: