Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Փարաքարում շարունակվում է «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցանկը գլխավորող Վալոդյա Գրիգորյանի քարոզարշավը։ Մինչ հանրահավաքի մեկնարկը, լրագրողը զրուցել է նաև հանրահավաքին մասնակից քաղաքացիների հետ, որը հետևյալ մտահոգությունն է արտահայտել երկրի իրավիճակի վերաբերյալ։
«Վարչապետի երեկվա այդ ելույթը լսեցի՞ք, կարծում եմ եթե հոգեբուժարանից իսկական բժիշկ լիներ պիտի սպիտակ շապիկ հագցնեին ու տանեին։ Մենք ազգովի դարձել ենք չգիտեմ ինչ, անգամ անուն չես կարող տալ, այսքան նվաստացած, այսքան իջած․․․
Մենք փոքրամասնություն ենք ազգովի, եկեք մեր երկրում ապրող յուրաքանչյուր ազգության այսքան նվաստացնենք, քանի անգամ ավել կհավաքվեն, սա ժողովուրդ է, ազգ շատ քիչ է մնացել, չգիտեմ ինչ է կատարվել այս երկրի հետ, որ այս ազգը այսպիսի թափթփուկի է վերածվել ու լսում է նման թափթփուկի։
Ու դիմում եմ երկու կողմի ընդդիմադիր ուժերին, արդեն իսկ երեկվա ելույթից հետո, եթե չեք միանալու ու չեք պայքարելու, դուք ավելի վատն եք դառնում։ Իրականում, եթե գործարքի չեք գնացել, միացեք, իրար վրա ոչ մի բան մի շպրտեք։
Ես կասեի Փաշիև, անգամ ափսոս է Յան ազգանունը, Փաշինյով կամ, եսիմ, չգիտեմ Փաշօղլի, նրա ելույթը, մի՞թե իր թիմակիցները գոնե չզգացին, որ ինչ է սպառնում իրենց։ Ես կարծում եմ իրենց թիմակիցներն անգամ պետք է մի քիչ խելամիտ գտնվեն, մտածեն ինչ են անում։
Իսկական ժամանակն է ընդդիմադիր ուժերին իմպիչմենտ հայտարարելու։ Կարծում եմ՝ 20 հոգի կգտնվի նրանց թիմից, որ մարդ կգտնվեն և նման տհասին, նման տականքին կհեռացնեն մեր երկրի ղեկից։
Եթե երկու ընդդիմադիր ուժերը չեն միանալու և իմպիչմենտ չեն հայտարարելու, որ հարցը մտցնեն Ազգային Ժողով, 36 հոգի ունեն, հերիք է, ուրեմն իրենք էլ են գործարքի գնացել, ոնց որ շատ-շատերը, որ իրենց երեխաներին դրեցին Եռաբլուր ու փողի համար գնացին գործարքի»։