|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եթե Անկարան ձեռք բերի ռուսական S-400 համակարգերը, ապա ԱՄՆ-ը հնարավոր է պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ: Այդ մասին, ըստ Report-ի, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի օգնական Ռոբերտ Պալադինոն:
Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը մտահոգված է այդ համակարգերի ձեռք բերմամբ, և երկրի դիրքորոշումը չի փոխել:
«Թուրքիա S-400 համակարգերի մատակարարումը կհանգեցնի F-35 5-րդ սերնդի օդանավերի ստեղծմանն ուղղված ծրագրին Անկարայի մասնակցության վերանայմանը: Բացի այդ` հարցականի տակ կդրվի ապագայում զենքի մատակարարումը Թուրքիային»,- ասել է Պալադինոն: