Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանացի գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսի բռնկման պատճառները Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասի մսի կոմբինատում եւ եկել այն եզրակացության, որ կորոնավիրուսի փոխանցումը ձեռնարկությունում տեղի է ունեցել ավելի քան ութ մետր տարածության վրա:
Այդ մասին ասվում է Հելմգոլցի անվան Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման կենտրոնի (HZI) կայքում: Խոսքը Գյուտերսլոյի օկրուգի TՓnnies մսամշակման կոնցեռնում կորոնավիրուսի բռնկման մասին է, որտեղ, տեղի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, վարակվել է ավելի քան 1,5 հազար աշխատող:
Ինչպես հուլիսի 23-ին հայտնել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի առողջապահության նախարար Կառլ-Յոզեֆ Լաումանը, ընդամենը հայտնաբերվել է COVID-19-ով վարակման ավելի քան 2 հազար դեպք, որոնք կապված են մսի կոմբինատում բռնկման հետ: Ինչպես նշվում է մամուլի տեղեկագրում, գիտնականները վերանայել են մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք կապված են ձեռնարկությունում կորոնավիրուսի տարածման հետ, բացահայտել, որ կորոնավիրուսը մի մարդուց մի քանիսին է փոխանցվել «ավելի քան ութ մետր շառավղով»: COVID-19-ի տարածումը տեղի է ունեցել գլխավորապես սառեցվող օդի շրջանառությամբ հաստատությունում:
«Մեր հետազոտությունը լուսաբանում է SARS-CoV-2-ի ախտահարումը աշխատանքային տարածությունում, որտեղ տարբեր գործոնների համակցությունը հնարավոր է դարձնում (կորոնավիրուսի) փոխանցումը համեմատաբար մեծ տարածություններում: Այժմ կարեւոր հարց է առաջանում, թե որ պայմաններն են թույլ տալիս կորոնավիրուսին տարածվել կյանքի մյուս բնագավառների էլ ավելի մեծ տարածություններում»,-նշել է Մելանի Բրինքմանը՝ Բրաունշվեյգի տեխնիկական համալսարանի պրոֆեսորը եւ HZI-ի հետազոտական խմբի ղեկավարը:
Գիտնականների խոսքով՝ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մեծ տարածութ
յուններում կորոնավիրուսի տարածմանը նպաստում են ձեռնարկություններում առկա այնպիսի գործոններ, ինչպիսիք են ցածր ջերմաստիճանը եւ թարմ օդի ոչ բավարար մատակարարումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 15 միլիոն դեպք, ավելի քան 650 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: