|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մեծ Բրիտանիան վերանայում է Թուրքիային զենքի մատակարարման բոլոր հավաստագրերը Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունների պատճառով. հայտնում է Financial Times-ը:
Որոշման մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, սակայն, լրատվամիջոցի տեղեկություններով, կառավարությունը որոշել է ամբողջությամբ վերանայել բոլոր զենքերի մատակարարումները, որոնք կարող են օգտագործվել Թուրքիայի կողմից ընթացիկ գործողության ընթացքում, և ժամանակավորապես կասեցնել նոր լիցենզիայի տրամադրումը:
Վերջին հինգ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան Թուրքիային մատակարարել է 1,1 միլիարդ ֆունտ (1,4 միլիարդ դոլար) արժողությամբ զենք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել էին Թուրքիային զենքի մատակարարումը: Սակայն ԵՄ 28 երկրների արտգործնախարարները երկուշաբթի Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ընթացքում չէին համարձակվել էմբարգո կիրառել Անկարային զենքի մատակարարման հարցում: