Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դաշնակցության իմիջն ընկած չէ: Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՅԴ տեղի կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ն պետք է վերագնահատումներ անի վերջին շրջանում Հայաստանում ծավալած գործունեության մասին, քանի որ դա շատ կարևոր կլինի Հայաստանում հենց Դաշնակցության հետագա իմիջի և հետագա գործունեության համար:
«Այդ կարճ հաղորդագրությունից հանդիպման մասին ամբողջական պատկերացում ունենալ և մեկնաբանել չեմ կարող: Մեր ընկերները զեկույց կտան, թե ինչի մասին են խոսել, կանդրադառնանք հարցին»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը: Վարչապետն ԱՄՆ-ի ՀՅԴ-ականների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ եթե Հայաստանի ՀՅԴ ներկայացուցիչները զրուցելու ցանկություն ունենան, ապա այդ ցանկությունն անարձագանք չի մնա: Իշխան Սաղաթելյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանի այդ խոսքերը լսել են, բայց պետք է կրկին լսեն հանդիպմանը մասնակցած կուսակիցներին, որպեսզի կարողանան թեմային անդրադարձ կատարել: