կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 15:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ մեկի մտքով չանցնի, որ կարա մտնի Դաշնակցության գրասենյակ․ Իշխան Սաղաթելյան

Ինչ կատարվում է այս պահին՝ ապօրինություն է և որևէ մեկի մտքով չանցնի, որ կարա մտնի Դաշնակցության գրասենյակ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի դիմաց, ուր փորձում են ներխուժել ոստիկանները։

«Մենք այստեղ ենք, թույլ չենք տալու, մեր երիտասարդները խաղաղ անհնազանդության ակցիա են արել, դա իրենք քաղաքացիական իրավունքն է։ Ոստիկանությունն էլ թող օրենքի սահմաններում իրականացնի իր գործառույթը։ Ինքը երեկվանից արդեն դուրս է գալիս իր գործառույթների շրջանակից՝ կատարելով մեկ մարդու ապօրինի հրահանգները»,-ասաց նա։

Սաղաթելյանը փաստեց, որ այդ տղերքը, ում ձերբակալում են, պատերազմում կորցրել են իրենց ընկերներին, եղբայրներին․ «Ո՞ր մեկին ձերբակալեն, ո՞ր մեկին, քանի տասնյակ հազար մարդ կարող են ձերբակալել․ վայրկյանների ընթացքում են մարդիկ հավաքվում»։

Իշխան Սաղաթելյանը փաստեց՝ Ոստիկանությունը դարձել է Փաշինյանի միակ հենարանը։

Մինչ այդ դաշնակցական երիտասարդները խաղաղ իրազեկման ակցիա էին իրականացնում Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում, որից հետո ոստիկանները մոտեցան և շրջափակեցին երիտասարդական կենտրոնը։ Ապա գրոհեցին շենքի վրա և սկսեցին բեման ենթարկել բոլոր այն երիտասարդներին, ովքեր դուրս էին գալիս շենքից։

Մանրամասն՝ տեսանյութում․