Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-08-08 16:28
Աշխարհ

Միշտ պայքարել եմ քաղաքական նպատակով սահմանադրական փոփոխությունների գնալու դեմ. Արմեն Գրիգորյան

Միշտ պայքարել եմ քաղաքական նպատակով սահմանադրական փոփոխությունների գնալու դեմ. Արմեն Գրիգորյան

Մենք աջակցելու ենք Արցախում ազատ, արդար ընտրություններին, ու դա մեզ համար ամենաառաջնային խնդիր է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտում ունեցած ելույթը, ասաց անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանն ու ընդգծեց. «Հայաստանը, ինչպես վարչապետն է հայտարարել, լինելու է Արցախում 2020-ին կայանալիք նախագահական ազատ ընտրությունների երաշխավորը»։

Հարցին` ինչպե՞ս է արտահայտվելու Հայաստանի աջակցությունը, Գրիգորյանը պատասխանեց, որ այս պահին ընդունման վերջնական փուլում է Արցախում նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը։

«Այդ ամբողջ գործընթացին մենք աջակցել ենք, որպեսզի հնարավորինս ժողովրդավարական մեխանիզմներ ներառվեն դրանում, որպեսզի լինի մեխանիզմ, որի օգնությամբ կանցկացվեն ազատ, արդար ընտրություններ Արցախում»,- նշեց նա։

Դառնալով Արցախի Սահմանադրությունը փոխելու` Սամվել Բաբայանի նախաձեռնությանն` բանախոսն ասաց, որ քաղաքական նպատակներով Սահմանադրությունը չպետք է փոխվի. «Ես ինքս ամբողջ կյանքս պայքարել եմ ոքաղաքական նպատակով սահմանադրական փոփոխությունների դեմ և կյանքում որևէ նպատակի համար երբևիցե չեմ աջակցի ու նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ»։

Մյուս դիտարկմանը, թե Հայաստանում նույնպես ցանկանում են սահմանադրական փոփոխությունների գնալ, ու 2020 թվականին աշխատանքային խումբ է ձևավորվելու, ի՞նչ նպատակ կարող է դա հտապնդել, արձագանքեց. «Հայաստանի արդարադատության ոլորտում կան խնդիրներ, որոնք լուծելու համար պահանջվում են նաև Սահմանադրական փոփոխություններ։ Այդ փոփոխությունների նպատակը արդարադատության համակարգում արդյունավետություն և բարձր մակարդակով աշխատանք ապահովելն է»։