կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-30 22:37
Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունների հարցում կա քաղաքական կոնսոլիդացիա. Էդ. Շարմազանով

Սահմանադրական փոփոխությունների հարցում կա քաղաքական կոնսոլիդացիա. Էդ. Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե արդյոք՞ քննարկվել է սահմանադրական բարեփոխումների հարցը և արդյոք՞ հաջողվել է հասնել քաղաքական կոնսոլիդացիայի, պատասխանեց.

«ՀՀԿ կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել է նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացը, և արձանագրվել է, որ այն ընթանում է բնականոն հունով: Մենք կարծում ենք, որ սահմանված ժամկետներում ամեն ինչ կգնա այնպես, ինչպես նախատեսված է»:

 

Ճշտող հարցին, թե արդյոք՞ հանրաքվեն աշնանն է լինելու, Շարմազանովը  պատասխանեց. «Մենք երբեք չեն հայտարարել, որ հանրաքվեն կլինի աշնանը: Երբ որ կորոշվի, այն ժամանակ կասենք»: Շարմազանովը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հարցով կա քաղաքական կոնսոլիդացիա: «Հանրապետության նախագահի մոտ տարբեր կուսակցությունների և ղեկավարների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ, այո, այս հարցում կա կոնսոլիդացիա, այս հարցում կա դիալոգ: Կոնսոլիդացիա չի նշանակում, որ բոլորը պետք է նույն փաստաթղթին «այո» ասեն: Կոնսոլիդացիան այն է, երբ բոլորը պատրաստ են այդ փաստաթուղթը քննարկել, երբ բոլորը պատրաստ են այդ փաստաթղթի վերաբերյալ ծավալել քննարկումներ»,- ասաց Շարմազանովը:


Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումների համար ՀՀ նախագահի հետ հանդիպած գործիչներից ոմանց հետ ինքն ունեցել է մասնավոր զրույցներ. նրանք կառուցողական դիրքորոշում են արտահայտել այդ հարցում, նաև արձանագրել են, որ նույնքան կառուցողական դիրքորոշում են նկատում ՀՀԿ առաջնորդի մոտ: