|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Հրապարակը» գրում է.«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ պետք է փոխել Սահմանադրությունը և բալանսավորել իշխանության թևերի գործունեությունը: Խոսակցություններ կան, որ նրա նախաձեռնությամբ արդեն իրավաբանների խումբ է աշխատում սահմանադրական փոփոխությունների վրա: Որքան ժամանակ է, որ խումբն աշխատում է՝ հետաքրքրվեցինք իշխանական աղբյուրից: «Այո, աշխատանքային խումբ կա, որը մոտ 1 ամիս աշխատում է այդ ուղղությամբ»: Ե՞րբ կհրապարակվի տեքստը, հանրաքվե կլինի՞. «Դա հաջորդ էտապի խնդիր է, առայժմ բարեփոխումների փուլն է»: Աշխատանքի «արդյունքը» կներկայացվի նախ կառավարություն, չնայած կառավարության ներկայացուցիչներն օրերս հայտարարեցին, որ իրենց օրակարգում այս պահին սահմանադրական փոփոխությունների հարց չկա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: