Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱՄՆ-ը հետախուզական տեղեկատվություն է ստացել այն մասին, որ մահացել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդի և ժառանգորդ Համզա բեն Լադենը, հայտնում է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի երեք ներկայացուցչի։
Պաշտոնյաները հավելյալ որևէ տեղեկություն չեն տրամադրել նրա մահվան վայրի, հանգամանքների կամ ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության մասին:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն ավելի վաղ մինչև մեկ միլիոն դոլարի պարգևավճար էր խոստացել Համզայի մասին տեղեկության տրամադրման համար: Նրա դեմ գործում են ԱՄՆ պատժամիջոցները: Պետքարտուղարության տվյալների համաձայն՝ նա պաշտոնապես գրանցված է «Ալ Քաիդա»-ի շարքերում և հանդես է գալիս արևմտյան երկրների մայրաքաղաքների դեմ հարձակումներ իրականացնելու կոչերով ու հորդորներով։
ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության բյուրոյի հավաստմամբ՝ Համզան կարող էր թաքնվելիս լինել Աֆղանստանի և Պակիստանի սահմանային տարածքում կամ Իրանում: