կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-03 13:40
Աշխարհ

Իմ որդին շատ լավ երեխա էր. Ուսամա բեն Լադենի մայրը հարցազրույց է տվել

Իմ որդին շատ լավ երեխա էր. Ուսամա բեն Լադենի մայրը հարցազրույց է տվել

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր և առաջնորդ Ուսամա բեն Լադենի մայրը` Ալիյա Հանեմը, առաջին անգամ  հարցազրույց է տվել բրիտանական The Guardian-ին. գրում է Газета.ру-ն:

Ներկայումս նա ապրում է բեն Լադենի եղբայրների հետ Ձիդդա քաղաքում` Սաուդյան Արաբիայի արևմուտքում:

Սեպտեմբերի 11-ի ողբերգությունից 17 տարի անց Բեն Լադենի ընդտանիքը շարունակում է լինել Սաուդյան Արաբիայի հասարակության ազդեցիկ մասը:

«Իմ կյանքը շատ բարդ է եղել, քանի որ որդիս ինձանից հեռու է եղել: Նա շատ լավ երեխա էր և ինձ շատ էր սիրում»,-մասնավորապես ասել է Ալիյա Հանեմը:

«Նա շատ լավ երեխա էր, քանի դեռ չհանդիպեց մարդկանց, որոնք 20 տարեկանում լվացին նրա ուղեղը: Ես միշտ նրան ասել եմ` հեռու մնալ նրանցից, սակայն նա երբեք չէր խոստովանում`ինչ է  անում, քանի որ շատ էր  ինձ սիրում»,- պատմել է մայրը:

Բեն Լադենի եղբայրը նշել է, որ մայրն այնքան շատ է սիրել Ուսամային, որ մինչ օրս հրաժարվում է ընդունել նրա մեղքը, դրա փոխարեն նա մեղադրում է շրջապատին: