|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Վարկս Էյ Էմ» ֆինանսական ընկերությունը, որը զբաղվում է կարճաժամկետ վարկերի տրամադրմամբ, իմ տվյալներով՝ Արցախում գործընթացը կասեցված է:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին` պատասխանելով լրագրողների կողմից բարձրացված հարցին, ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ ընկերության գործընթացը դադարեցվել է դեռևս համակարգի գործունեությունն սկսվելուց մեկ ամիս անց:
Նախարարը նշել է, որ քաղաքացիներից ստանալով ահազանգեր, այդ հարցն իրենք քննարկել են համապատասխան մարմինների հետ և վարկերի տրամադրման գործընթացը կասեցրել:
Նրա խոսքով՝ ներկայումս Ստեփանակերտում գործող «Վարկս Էյ Էմ» ընկերության գրասենյակում իրականցվում է միայն նախկինում տրամադրած վարկերի հավաքագրման աշխատանքներ: Ի դեպ, որոշ ժամանակ Արցախի բնակիչները, վարկեր էին ստանում նաև Գորիսում գործող «Վարկս Էյ Էմ» ընկերության գրասենյակից: