Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի կարծիքով` եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ են տվել Թեհրանի հետ ավելի լավ գործարքի հասնել ճնշման միջոցով, ապա այդ խորհուրդները «վատ կամ ոչ խելամիտ» են: Այդ մասին նա ասել է National Interest-ին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
«Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը պատերազմ չի ցանկանում: Նա կարծում է, որ փորձում է ճնշման միջոցով ավելի լավ գործարքի հասնել: Եթե նրան խորհուրդ են տվել, որ հենց այդպես է հնարավոր լավագույն գործարք կնքել, ապա, կարծում եմ, նա վատ կամ ոչ խելամիտ խորհուրդներ է ստանում»,-ասել է Զարիֆը: