կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-16 10:40
Տարածաշրջան

ԵՄ Խորհուրդը հայտարարել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին

ԵՄ Խորհուրդը հայտարարել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին

Եվրամիության երկրների Խորհուրդը երկուշաբթի օրը որոշում է կայացրել Թուրքիայի հետ դեռևս չերկխոսել բարձր մակարդակով: «Թուրքիայի կողմից նոր անօրինական հորատման աշխատանքերի լույսի ներքո, Խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Թուրքիայի հետ ավիացիոն համաձայնագրի բանակցությունները և համաձայնում է չանցկացնել բարձր մակարդակի նիստեր ԵՄ-Թուրքիա երկխոսության շրջանակներում»,- նշված է հայտարարության մեջ:

Երեկ էլ ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները համաձայնել էին Թուրքիայի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ: Ըստ Focus պարբերականի` պատժամիջոցները ներառում են նաև Թուրքիայի նկատմամբ ֆինանսական աջակցության կրճատումներ և ավիահաղորդակցության բանակցությունների դադարեցում:

Նշենք, որ Թուրքիան մայիսի 4-ին Կիպրոսի Հատուկ տնտեսական գոտի էր ուղարկել «Ֆաթիհ» հորատող նավը, իսկ հունիսի 20-ին ուղարկեց նաև 2-րդը` «Յավուզը», գազի որոնողական աշխատանքների համար: Թուրքիայի անօրինական գործողությունները արժանացել են ԱՄՆ-ի, ԵՄ մի շարք երկրների, Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի քննադատություններին, սակայն վերջինս քննադատել է նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: