Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը Սևանի ճահճացած հատվածից ջրիմուռների և ջրի փորձանմուշ են վերցրել, որը լրացուցիչ լաբորատոր փորձաքննության են ուղարկելու Վրաստան: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Նաիրա Զոհրաբյանը։
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Այս պահին Սևանում ենք եւ Սևանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկելու ենք Վրաստան՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության:
Մեկ բան հստակ է. Սևանի հարցը ազգային անվտանգության խնդիր է և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով:
Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ կքննարկենք ստեղծված արտակարգ իրավիճակն ու կփորձենք գտնել լուծումներ։ Լալահառաչ ելույթներով հարցեր չեն լուծվելու։ Գործ անել է պետք։
Սևանը հիվանդ է»: