Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ հերթական հանդիպումը, որին «Ժառանգություն»-ից մասնակցում էին կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը և Գագիկ Մարգարյանը։ ՀՅԴ–ն ներկայացնում էին ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, արտաքին և ներքին ճակատներում Հայաստանի Հանրապետության դիմագրաված մարտահրավերներին, կողմերը կարևորեցին քաղաքական խորհրդակցությունների անհրաժեշտությունը՝ այն դիտելով որպես երկրում բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնելու, քաղաքական օրակարգերի ձևավորման և դրանց շուրջ հանրային և քաղաքական համախոհություն ձևավորելու կարևոր հարթակ։
Ընդգծելով երկրում խորքային բարեփոխումների, անցյալի սխալներն ու հոռի երևույթները բացառող, որակապես քաղաքական նոր իրականություն կերտելու անհրաժեշտությունը, կողմերն հաստատեցին մի շարք խնդիրների շուրջ ընդհանրական մոտեցումներ, ինչը համագործակցության լայն դաշտ է ընձեռում։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում անդրադառնալ դատաիրավական բարեփոխումների` ՀՅԴ մշակած հայեցակարգային հիմնադրույթներին, ինչպես նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարին առնչվող մոտեցումներին։
ՀՅԴ ԳՄ լրատվական
03 հուլիս 2019 թ.