Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։
Այս համատեքստում հունիսի 24-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության հետ տեղի ունեցավ միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Շաղիկ Մարուխյանը։ Ռամկավար Ազատական կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը¸ ատենադպիր Սուրեն Սարգսյանը¸ վարչության անդամ Վահե Դարբինյանը եւ ՌԱԿ «Ալեք Մանուկյան» ակումբի ատենապետ Արմեն Սաքապետոյանը։
ՌԱԿ Կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ որոշ օրենսդրական նախաձեռնությունների առաջարկություններ, Սփյուռքում երկու կուսակցությունների ցանցային համակարգի աշխուժության, Արցախի անվտանգության, ազգային արժեքների պահպանման, ինչպես նաեւ վերջերս լուսարձակի տակ գտնվող` ՀՀ դատական համակարգային փոփոխությունների հարցեր։
Հանդիպման ավարտին որոշվել է երկու կուսակցությունների միջեւ համագործակցությունը կանոնակարգել ու հանդիպումները դարձնել շարունակական եւ օրակարգային որոշ հարցեր քննարկել մասնագիտական աշխատանքային խմբերի միջոցով։