|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը և ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձ է կատարվել ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին ու ընթացիկ զարգացումներին: Կողմերը ծանոթացել են քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ երկուստեք առկա դիրքորոշումներին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող և երկրի հասարակական ու քաղաքական կյանքի համար կարևոր հարցերի համատեքստում:


