|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) ոսկե մեդալ նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերում։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին՝ 10-րդ օրը Հովհաննիսյանը մենամարտեց Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովիի հետ։ Մեր բռնցքամարտիկը 4-1 հաշվով հաղթանակ տոնեց՝ հռչակվելով Եվրոպական խաղերի չեմպիոն։
Այսօր Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար կպայքարի նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: