|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որի վերջին այցը Վրաստան սկանդալի պատճառ էր դարձել, մտադիր է դարձյալ այցելել այդ երկիր: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը:
«Ես շատ եմ ցանկանում գնալ, այնտեղ անձնական ծրագրեր ունեմ: Ծրագրել ենք աշնանը, երբ շոգերն անցնեն, երեխաներիս հետ գնալ ուխտագնացության»,- ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Գավրիլովն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ նստել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին, ինչն էլ զայրացրել է ընդդիմությանը և վրաց հասարակությանը: