|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Բելառուսում Թուրքիայի դեսպանատանը պատկանող դիվանագիտական համարանիշով մեքենան սխալ վայրում կայանելը երկու երկրների միջև դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել:
Ըստ Haberler-ի՝ Բելառուսը Թուրքիային բողոքի նոտա է հղել: Մեքենան սխալ կայանելու վերաբերյալ բողոք ներկայացնողը եղել է քաղաքացի, ով պնդել է, որ մենքենայի վարորդը անտեսել է իր զգուշացումն ու մեքենան կայանել այնպես, ինչպես ցանկացել է:
Բելառուսի ԱԳՆ-ն չի հերքել տեղեկությունները՝ նշելով, որ Թուրքիայի դեսպանատանը զգուշացրել են ավելի զգոն լինել երթևեկության կանոնները հարգելու հարցում, որին թուրքական կողմը դրական պատասխան է տվել: