Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիան ամենևին էլ ցանկություն չունի վերադառնալու ամերիկյան Ֆ-35 կործանիչների ծրագրին, որից բացառվել է ռուսական պաշտպանական համակարգեր գնելու պատճառով. ըստ Reuters-ի՝ ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Նրա խոսքով՝ հիմնական նպատակը Թուրքիայի կորուստների փոխհատուցումն է:
Անկարան պատվիրել է ավելի քան 100 Ֆ-35 ինքնաթիռներ և դրանց համար պահեստամասեր է արտադրում, բայց 2019-ին դուրս է մնացել ծրագրից ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելուց հետո, որոնք, Վաշինգտոնի խոսքով, սպառնում են ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին: Անկարան հերքում է ԱՄՆ-ի մտահոգությունները և ասում, որ իր բացառումը ծրագրից անարդար էր:
«Մենք ասում ենք, որ անարդարություն կա, և այն շտկել է պետք,- ասել է Դեմիրը, որի դեմ են գործարկվել այդ պատժամիջոցները:- Մեր բոլոր ջանքերի նպատակն այն չէ, որ պարտադիր վերադառնանք ծրագրին, այլ ավելի շուտ փոխհատուցում ստանանք մեր վնասի դիմաց»:
Չնայած ծրագրից Թուրքիայի բացառմանը և նրա պաշտպանական արդյունաբերության դեմ կիրառվող պատժամիջոցներին՝ Պենտագոնը հայտարարել է, որ կմնա կախված թուրքական կապալառուներից Ֆ-35- ի հիմնական մասերի արտադրության մեջ: