Մոսկվան ոչ արդյունավետ է համարում ԱՄՆ քաղաքականությունը` ուղղված Իրանի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Իրանի թեման ավելի շատ անհանգստացնում է Իսրայելին ու ԱՄՆ-ին: Կարծում ենք ԱՄՆ քաղաքականությունը`մի երկրի հետ հակամարտելու պատճառով թելադրել սեփական կամքը մեկ այլ երկրին և մեղադրել նրան բոլոր մեղքերում, ոչ արդյունավետ է»,- ասել է Լավրովը: Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ երկրի օդային տարածքը խախտելու պատճառով Պարսից ծոցում խոցել են ամերիկյան անօդաչու, մինչդեռ ԱՄՆ-ը հայտարարում է, որ անօդաչուն գտնվել է միջազգային օդային տարածքում և չի խախտել Իրանի օդային տարածքը: