|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Սիրիան լքող ամերիկյան ուժերը հնարավոր է ուղարկվեն Վրաստան և դառնան «հորիզոնից այն կողմ» ուժը, որը «Իսլամական պետության» վերակազմակերպման դեպքում արագ կարձագանքի: ԱՄՆ-ը կարող է օգտագործել նախկին ռուսական ռազմաբազան Ախալքալաքում, որը Ռաքքայից ընդամենը 740 կմ է հեռու: Այժմ Վրաստանն ավելի հուսալի է, քան Իրաքը»,- ըստ 1tv.ge կայքի՝ իր թվիթերյան էջում գրել է Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆին:
Լյուք Քոֆին բազմիցս է հանդես եկել առաջարկությամբ՝ արագացնել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Նինո Գոգուաձեն հայտարարել է, որ դա փորձագետի դիրքորոշումն է ընդամենը, և այն քննարկվում է որպես նրա սեփական առաջարկ: «Վրաստանի շահերից է բխում, որ երկիրն ավելի անվտանգ լինի, դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Անշուշտ, մենք ձգտում ենք, որպեսզի Վրաստանը ցանկացած ագրեսիայից էլ ավելի պաշտպանված երկիր լինի»,- Գոգուրաձեի խոսքերն է մեջբերում Aliq.ge կայքը:

Նշենք, որ հոկտեբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու հյուսիսային Սիրիայի տարածքից, որն էլ կանաչ լույս վառեց Թուրքիայի համար՝ հոկտեմբերի 9-ին սկսելու «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան: Ամերիկյան զորքերը շարժվել էին դեպի Իրաք և տեղակայվել այնտեղ: Իրաքյան բարձրաստիճան զինվորականները հայտարարել էին, որ մոտ 1000 ամերիկյան զինծառայողները չունեն իրենց երկրում գտնվելու թույլտվություն: