|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Անցած շաբաթ Մոսկվայում ձերբակալվել է Optima Development ընկերության սեփականատեր, ծխախոտային մագնատ, հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանը, որի նկատմամբ դատարանը մինչ օգոստոսի 14-ը տնային կալանք է սահմանել. հայտնում է Русарминфо-ն:
Խուդոյանը մեղադրվում է խարդախության, մի ընկերությունից երեք հողատարածք գողանալու, այդպիսով` 2 մլրդ ռուբլու վնաս պատճառելու մեջ: Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում:
Նշվում է, որ գործարարն իր մեղքը չի ընդունում, իսկ նրա պաշտպանության կարծիքով՝ քրեական գործն ունի պատվիրված բնույթ: Փաստաբանի խոսքով` այդ գործը նախաձեռնվել է` Պետդումայի նախկին պատգամավոր Իլդար Սամիևի և գործարար Սերգեյ Գովյադինի շահերից ելնելով:
Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, որը նախկինում պաշտպանում էր Լևոն Հայրապետյանին, զուգահեռներ է անցկացրել այդ երկու գործերի միջև: Նա նաև նշել է, որ հարուցված գործի պատվիրված լինելու մասին է խոսում այն, որ նիստերը փակ ռեժիմով են անցկացվում, դրանց չեն մասնակցում անգամ վկաները: