Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում գործող ամերիկյան «Գլոբբինգ» ընկերության միջոցով օնլայն առեւտուր անող ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Պարզվում է՝ «Գլոբբինգ»-ը խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետեւանքով ՀՀ-ից պատվիրված ապրանքները հասնում են Մոսկվա, բայց այնտեղից Հայաստան չեն առաքվում:
«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ «Գլոբբինգ» ընկերությունից իրենց մեկնաբանել են. «Մոսկվայի փոստի հետ այլեւս չենք աշխատում: Ապրանքը երբ ուղարկում են Մոսկվայի փոստ, մենք այլեւս չենք գնում այնտեղից վերցնում»: Հարցնում եմ՝ ի՞նչ պետք է լինի իմ ապրանքի ճակատագիրը, ասում է. «Զանգեք Մոսկվայի փոստ, թող բերեն մեզ մոտ»:
«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ դիմեց նաեւ «Գլոբբինգ», որտեղից հաստատեցին խնդրի առկայությունը՝ ասելով, որ մարտի 1-ից ՌԴ փոստային ծառայության հետ չեն աշխատում: Ու, փաստորեն, ստացվում է՝ «Գլոբբինգ»-ը հիմա խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետեւանքով ՀՀ քաղաքացիներն են տուժում, իսկ ինքը՝ «Գլոբբինգ»-ը՝ որպես մատակարար ընկերություն, չի ցանկանում պատասխանատվությունն իր վրա վերցնել»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: