Ուկրաինացի ավիակարգավարները մեղավոր չեն մալայզիական ինքնաթիռի կործանման համար
Փորձագետների միջազգային աշխատանքային խումբը հաստատել է, որ հուլիսի 17-ին մալայզիական ինքնաթիռը գտնվել է օդային երթեւեկության սահմանված երթուղիների սահմաններում, եւ ուկրաինացի կարգավարները որեւէ սխալ թույլ չեն տվել: Այս մասին, ըստ Интерфакс-ի, հայտնել է «Բոինգ 777» ինքնաթիռի կործանման հանգամանքները հետաքննող հանձնաժողովի ղեկավար, Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Գրոյսմանը: