Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Թուրքիայի Հանրապետության պատմության ամենահաջողակ կանանցից, «Հարկերի չեմպիոն» և «Հասարակաց տների թագուհի» տիտղոսը ստացած Մաթիլդ Մանուկյանի` Շիշլիի հայկական գերեզմանատանը գտնվող գերեզմանը կարող է բացվել:
Նրա մահից հետո ահռելի կարողություն ստացած միակ ժառանգին` Քերոփե Չիլինգիրին վերաբերող պաշտոնական փաստաթղթերում կեղծ տվյալների առկայության հետ կապված հետաքննություն է սկսվել. հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:
Հաքան Բաղչիվանը, որը նույնպես պնդում է, որ Մանուկյանի ժառանգն է, իր բողոքի մեջ նշում է, որ «Քերոփե Չիլինգիրն իր տվյալներում խարդախություն է արել և իրեն ներկայացրել որպես Մանուկյանի միակ ժառանգ»: Նա ԴՆԹ թեստ հանձնելու համար պահանջել է բացել Մանուկյանի գերեզմանը:
Ըստ Akşam թերթի լրագրող Նեսլիհան Քեսքինի` Մանուկյանի ահռելի ժառանգությանը տեր դառնալու համար դիմել է 36 մարդ և պահանջել կիսել հասարակաց տների շահույթները, 220 տաքսի, 486 անշարժ գույք, բանկային հաշիվներ, բաժնետոմսեր և մի շարք այլ գույքեր:
Դատական այս գործընթացի ընթացքում դատարանը կալանք է դրել Մանուկյանի ամբողջ ունեցվածքի վրա: