Հայտնի են դարձել Apple-ի` 2010թ. 4-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները, որոնք գերազանցել են ոչ միայն Wall-Street-ի վերլուծաբանների, այլ նաև ընկերության սպասելիքները:
Եռամսյակի ընթացքում ընկերության եկամուտը կազմել է 26,74 մլդ դոլար, իսկ մաքուր եկամուտը` 6 միլիարդ: Մեկ տարում Apple-ի եկամուտն աճել է 71%-ով:
Mac համակարգիչների վաճառքն աճել է 23%-ով, իսկ iPhone սմարթֆոնինը` 86%: Այս ցուցանիշների հետ մեկտեղ iPod նվագարկիչների վաճառքը նվազել է 7%-ով:
Նախատոնական շրջանում ընկերությունը վաճառել է 7,33 մլն iPad` մեկ տարում վաճառված պլանշետների կեսը: