կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-15 02:46
Առանց Կատեգորիա

Էրդողանի սպասելիքները չիրականացան

Էրդողանի սպասելիքները չիրականացան

Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության  համար Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները պարտություն էին, քանի որ կուսակցության իրական ուժը նվազել է:

«Եթե նախկինում կարող էր ցանկացած օրենք մտցնել խորհրդարան, այսօր ընդամենը ունի 325 ձայն, ինչը նշանակում է, որ քվեարկությամբ որեւէ օրենք չի կարող մտցնել` առանց Ժողովրդա-հանրապետական կուսակցության եւ քրդերի աջակցության»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա համոզմամբ` ամենամեծ հաղթանակն այս ընտրություններում քրդերինն էր, քանի որ եթե տարիներ առաջ «քուրդ» բառն օգտագործելն անգամ հանցանք էր համարվում, այսօր նրանք արդեն խորհրդարանում են:

Իսկ Ժողովրդա-հանրապետականների հաղթանակը պայմանավորված էր ոչ թե այն հանգամանքով, որ Էրդողանն այս տարիներին լավ չի աշխատել, այլ նրանով, որ այս կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըջդարօղլուն, ի տարբերություն իր նախորդի, ավելի լավ է աշխատել:

Էրդողանի հավաքած քվեների քանակը Արտակ Շաքարյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ համաշխարհային ճգնաժամը Թուրքիայի վրա գրեթե չազդեց: «Ընտրողը տեսնում է, որ Էրդողանը կերակրում է նրա ընտանիքը եւ քվեարկում է հօգուտ նրա»,- մեկնաբանեց թուրքագետը: